Նշանավոր ռեժիսոր և պրոդյուսեր Սթիվեն Սպիլբերգը կգլխավորի Կաննի` մայիսի 15-26-ին անցկացվելիք 66-րդ կինոփառատոնի ժյուրին: «Ինձ համար մեծագույն պատիվ է և շնորհ` ղեկավարել մի փառատոնի ժյուրին, որ առանց հոգնելու ապացուցում է` կինեմատոգրաֆն այն լեզուն է, որով խոսում է աշխարհը»,- ասել է Սպիլբերգը: